Պղինձը թանկանում է
ЭкономикаԵրեքշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարդացումից հետո մետաղի արտադրության հնարավոր կրճատման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.66 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4.3655 դոլարի (մոտ 0.45 կիլոգրամ):
Երկուշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 1,.43 տոկոսով եւ կազմել 9.511 դոլար, ալյումինի արժեքը նվազել 0.23 տոկոսով՝ մինչեւ 2556 դոլար, ցինկի գինն աճել է 0.36 տոկոսով՝ տոննայի դիմաց մինչեւ 2945.5 դոլար: