Երկրորդ ուժգին երկրաշարժն է գրանցվել
Международные новостиՀուլիսի 8-ին տեղական ժամանակով ժամը 17:38-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում ՀՀ ԱԻՆ-ը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ ժամը 14:03-ին էլ 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Բավրայից 12 կմ հյուսիս-արևելք։
Ավելին՝ ասյտեղ