Ո՞վ է Քյարամյանը, ի՞նչ է արել...
БлогԱրցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգեւատրել է Արիության մեդալով:
նիկոլն ու արայիկը պարգեւատրում են, արիի կոչում են տալիս Քյարամյանին։ Գնահատեցի՞ք, թե ուր ենք հասել։ Սա շարունակական ծաղրանք է մեր պետականությանը, մեր իսկական հերոսներին: Մնում է մեր իսկական հերոսներին, որոնց մարմինն ամփոփված է Եռաբլուրում, հայտարարեք ազգի դավաճան։ Դե եթե Քյարամյանն արի է, ապա մեր տղերքն էլ … Եթե Քյարամյանն է արի, ապա ովքե՞ր են Աբգարը, Մխիթարը, Կարենը, Հայկազը, Գոռը, Վարդանը, Հարությունը, մյուս, մյուս տղերքը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, ովքեր կռվեցին եւ վիրավորվեցին կամ հրաքով ողջ մնացին:
Ո՞վ է Քյարամյանը: Ի՞նչ է արել: Ասում են՝ կազմակերպել է Շուշիի պաշտպանությունը: Իրո՞ք: Լավ, եթե դա նույնիսկ այդպես է, ապա Շուշիում այսօր ադրբեջանցիներ են: Քյարամյանին հանգիստ խղճով կարող են պարգեւատրել ադրբեջանցիները:
Ի՞նչ է կատարվում մեր երկրում, որքա՞ն է տեւելու այս հոգեխանգարմունքը: Մի՞թե ոմանք խաբվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակած արդյունքներից: Մի՞թե ձեզ թվում է, որ մոռացանք պատերազմ ու պարտություն բերողների, Շուշին հանձնողների, բանակը կազմաքանդողների, մեր տղերքին սպանածների մասին: Չշշկռվեք:
Շարունակությունը՝ այստեղ