Ереван, 11.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ». իրավիճակն Արտակին չփոխեց, ու բնավորությունը նորից հաղթեց․ «Փաստ»

Общество

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն առավոտ, սովորության համաձայն, Արտակն արթնանում ու բոլորի համար սուրճ էր դնում: Սեպտեմբերի 27-ի առավոտն էլ բացառություն չէր: Արտակ Դեղոյանի կինը՝ Նեկտար Մելիքյանը, պատմում է՝ երբ իմացավ պատերազմ է սկսվել, սուրճը կիսատ թողնելով՝ տան բակ դուրս եկավ:

...Գիտեր, որ պիտի սպասի

«Զգացի՝ տեղը չի գտնում: Անընդհատ` զանգեր, զանգեր, զանգեր, ու տանից դուրս եկավ: Երեկոյան եկավ ու ասաց՝ պետք է գնամ: Ասացի՝ ո՛չ տանկիստ ես, ո՛չ մասնագետ, համբերի՝ քո ժամանակն էլ կգա՝ կգնաս: Ասաց՝ չէ, պիտի հիմա գնամ: ԵԿՄ Տիգրան Մեծ աշխարհազորային գունդ էր զանգել, ասել էին, որ արդեն գնացել են: Տրամադրությունն ընկավ: Հետախուզական վաշտով գնալը չէր ստացվում, բայց զինկոմիսարիատով երբեք չէր գնա՝ գիտեր, որ պիտի գնա, հերթագրվի ու սպասի՝ մինչև կանչեն, իսկ ինքն անհամբեր մարդ էր՝ երբևէ նման քայլ չէր անի: Սեպտեմբերի 28-ի առավոտյան արթնացավ ու կրկին դուրս եկավ: Մտածեցի՝ մտքից հանել է գնալը, քանի որ հնարավորություն չկա:No description available.

Բայց ստացվել էր այնպես, որ ջոկատին հետ էին ուղարկել, սեպտեմբերի 27-ին նրանց Արցախ գնալը չէր ստացվել: Իմացել էր, որ 28-ին նոր գնալու են: Կեսօրին մոտ արագ եկավ տուն, ասաց՝ շորերս դիր: Ասացի՝ իմ ձեռքով չեմ դնի ու ասեմ՝ գնա: Սուս ու փուս իր շորերը վերցրեց, հավաքեց, լցրեց պայուսակի մեջ ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արտակի կինն ու հավելում՝ երեք երեխաների հորը ոչ ոք չկարողացավ հետ պահել, և նա կամավոր մեկնեց ռազմաճակատ: «Արդեն զորամասերից մեկում, որտեղ պետք է զենք ստանային, իր անունը չի գտնում: Անունը մի կերպ կարողացել է խցկել ցուցակում: Սեպտեմբերի 29-ին հասել են Արցախ, հետո տեղափոխվել «Եղնիկներ»,-պատմում է Նեկտարը:

Չընտրելով տուն գալու հնարավորությունը

Արտակի մարտական ընկերները շատ դրվագներ են պատմել պատերազմի օրերից, նաև Արեգա բարձունքը գրավելու բուն մարտական գործողության ժամանակ Արտակի դրսևորած խիզախ քայլերից: «Մարտական ընկերներից մեկը, որն ապրում է մեր թաղամասում ու Արտակի հետ էր մեծացել, ասում է՝ սարսափեցի, երբ եկավ ռազմաճակատ՝ շատ լավ իմանալով իր տաքարյուն, բռնկվող, հասնող, օգնող ձեռք լինելը: Ասաց՝ չէի ուզի ինքն այստեղ լիներ: Պատմում է, որ մի օր տղաներով նստած են եղել, ասում է՝ մեկ էլ տեսնենք, Արտակն ու Մենուան (Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան-խմբ.) չկան:

Միայն հետո են իմանում, որ ինչ-որ տեղ շրջափակված 18 տարեկան էրեխեք են եղել, Մենուան որոշել է, որ պետք է օգնի էրեխեքին, Արտակն էլ՝ իր հետ: Ու շուրջ երեք տասնյակ 18 տարեկան էրեխեքի փրկել ու մահից ազատել են: Մարտական ընկերները պատմում են, որ մեկին եթե մեկ րոպեով էլ նստած տեսներ, ասում էր՝ ինչո՞ւ եք նստել, հո չեք եկե՞լ հանգիստ նստելու համար: Պատերազմի հինգերորդ օրը համարձակությունս հավաքեցի ու մի կերպ ասացի՝ չե՞ս ուզում տուն գալ, հերթափոխ չկա՞, չէ՞ որ կամավորները տուն գալու հնարավորություն ունեն: Այդ հնարավորությունն ունենալով, բնականաբար, այդ տարբերակը չի ընտրել»,-նշում է Նեկտարը:

No description available.

Իր կամքով գնաց մահվանն ընդառաջ

Ամուսնուց մինչև հոկտեմբերի 5-ն է կարողացել լուր ստանալ:«Հոկտեմբերի 5-ին վերջին զանգն էր՝ զգուշացրեց, որ 2 օր կապի մեջ չի լինելու, ասաց՝ չանհանգստանաք: Այնքան հանգիստ էր ասում, որ մազի չափ անգամ կասկած չեմ ունեցել, որ գործողության են գնում: Ասաց նաև՝ երկու օրից կզանգի, ու այլևս չզանգեց… Հոկտեմբերի 6-ին բոլորը լուրն իմացել են, բայց ինձ չեն ասել: Ասել են՝ մարտ է եղել, ոտքից վիրավորվել է, անտառում են, ու կապ չկա: 20 օր շարունակ ինձ ճիշտը չէին ասում, այլ ասում էին՝ լուր չկա, բայց անգամ այդ դեպքում չեմ կասկածել, որ իր հետ ամենավատն է տեղի ունեցել: Ես սպասել եմ, որ կգա… Ես չեմ պատկերացրել, որ ինքը կարող է իրավիճակից դուրս չգալ, որովհետև կյանքում յուրաքանչյուր բարդ իրավիճակում մի ելք անպայման գտնում էր: Բայց նյարդայնացնող աստիճանի բարի էր: Ինքնամոռաց՝ բոլորի համար ամեն ինչ անում էր ու գիտեր, որ չափից դուրս բարի լինելը իրեն խանգարում է: Դա հասկանում էր, բայց չէր կարողանում իր վրա՝ այդպիսինն էր:

Ես ուրախ եմ իր հազվադեպ հանդիպող մարդ տեսակի համար: Իր քայլը նաև այդ բարության դրսևորումն էր, որն իր մեջ շատ մեծ էր: Նա իր կամքով գնաց մահվանն ընդառաջ: Հենց բուն դեպքի օրը վիրավոր վիճակում ասել է՝ ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ: Մարտական ընկերներն ասում են՝ անգամ իր մահից մենք բան ունեինք սովորելու: Ասում են՝ անգամ վիրավոր վիճակում, երբ ինքն օգնության կարիք ուներ, այդ րոպեին էլ չկոտրվեց, որովհետև հասկանում էր, որ բոլորս կթուլանանք, եթե ինքը թուլանա: Նա գերի էր իր բնավորությանը: Մի օր ասաց՝ գիտեմ, ես սխալ եմ, բայց չեմ կարողանում հաղթել իմ բնավորությանը: Մինչև վերջ մնաց այսպիսին: Իրավիճակը նրան չփոխեց, իսկ բնավորությունը նորից հաղթեց: Մտածում եմ՝ մարդ ինչքան խիզախ ու կայուն պիտի լինի, որ անգամ այդ իրավիճակում մտածի սկզբունքին չդավաճանելու մասին: Ու այդպես էլ իրեն դրսևորել է նաև մարտի դաշտում»:

No description available.

Գիտակցել է՝ ուր է գնում…

Նեկտարն ասում է՝ չգիտի նաև, թե ինչ ուժ է պետք, որ մարդն ընտանիքին թողնի ու գնա. «Ինքս ինձ հարցնում եմ՝ ո՞նց կարող է մարդը պատերազմ գնալու որոշում կայացնի ու չգիտակցի, որ կարող է հետ չգալ այդ պատերազմից: Չէ՞ որ չես կարող ասել՝ ինչ կպատահի քեզ հետ: Երբ, որպես կին, զայրանում եմ ու ասում՝ նա մեզ թողեց ու գնաց, ասում են՝ ինչո՞ւ ես այդպես ասում, չէ՞ որ չգիտեր, որ այդպես կլինի: Ի պատասխան, ասում եմ՝ ո՞նց չգիտի, պատերազմ է… Մանավանդ այս պատերազմը, որի դեպքում թեպետ չգիտեինք ինչ էր կատարվում, բայց հետո իմացանք: Ես չգիտեմ՝ ինչ ուժ է, բայց ինքը գիտակցել է՝ ուր է գնում…»:

Ոչինչ սովորական չի եղել. ընկեր երեխաների համար ու սեր՝ ստանդարտից դուրս

Նեկտարի խոսքով, տան փոքրը՝ Նարեն, շատ հպարտ է դարձել: «Ավելի վստահ, ինքնավստահ է: Երբևէ արցունք չես տեսնի աչքերին, զուսպ է: Հուզմունքի մի նշույլ անգամ նկատելու դեպքում ասում է՝ մա՛մ, պապան գալու ա, պապան կգա, դու պիտի չտխրես, ինչքան լացեցիր, այնքան վատ կլինի: Ասում եմ՝ աղջիկս, ինքը հերոս է… ««Ձեզ բացակա չենք դնի» շարքում Արտակի մասին հոլովակը փորձեցի ցույց տալ, ասաց՝ չեմ ուզում նայել, սպասում է ու համոզված է, որ հայրը գալու է: Իսկ տղաներս շատ ավելի ուժեղ են դարձել: Արտակն ընկեր էր երեխաների համար, շատ մեծ սար էր երեխաների համար, ու իրենք հիմա ապրում են այդ սարով:No description available.

Գիտեն, որ կա այդ սարը, ու նրա մասին երբեք անցյալով չեն խոսում: Իսկ իմ ու իր սերը շատ մեծ սեր է եղել: Շատ եմ սիրել ու սիրում: Մեր սերը հետաքրքիր էր իր յուրօրինակությամբ: Ստանդարտ սերերից չի եղել: Հենց ամենասկզբից ոչինչ սովորական չի եղել մեր սիրո մեջ: Իմ կյանքում մեծ կորուստ կա, որը ոչնչով չի լրացվի: Այո, իր արաքը գնահատելու աստիճան չունի, գնահատականի նման աստիճան չկա՝ ամեն մեկը չէր անի, բայց այս գնով հպարտություն ես չէի ուզում: Երևի իր մեջ հայրենասիրությունը շատ է եղել, ուղղակի ինքը չի արտահայտվել, չենք զգացել: Ափսոսանքնս է շատ մեծ այն ամենի համար, որ կիսատ թողեց...»,նշում է Նեկտարը:

Ոչինչ չի սփոփի, բայց…

«Բայց գոնե հայրենիքի վերականգնումը սփոփանք կլինի: Այն, ինչի համար գնացին… Հանուն ինչի՞ գնացին՝ իրենց հայրենիքի, տարածքների, սահմանների պաշտպանության համար: Արտակն ասում էր՝ որ ամեն մեկս չգնանք, թուրքը գա, մեր դուռը ծեծի՞: Հիմա ինքս ինձ ասում եմ՝ գնաց ու չեկավ, ու հիմա, Աստված չանի, հանկարծ ու թուրքն էկավ մեր դուռը ծեծելու, էս անգամ ի՞նչ ենք անելու»:

Հուլիսի 11-ին Արտակ Դեղոյանի ծննդյան օրն է՝ 42-ամյակը: Արտակ Դեղոյանը մասնակցել է Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղի ունեցած ծանր մարտերին ու աչքի ընկել արդյունավետ գործողություններով, ինչի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Մերօրյա հերոսների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ…

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTF