G20 երկրները համաձայն են սահմանել գլոբալ թվային հարկ
ЭкономикаG20 երկրները պայմանավորվել են սահմանել 15 տոկոսի չափով նվազագույն հարկ գլոբալ առումով ակտիվ ընկերությունների համար: Այդ մասին ասված է շաբաթ՝ հունիսի 10-ին ընդունված հռչակագրում, որը հաստատվել է Վենետիկում հանդիպման արդյունքում, հաղորդում է DW-ը:
G20-ի ֆինանսների նախարարները կոչ են արել մինչ այժմ համապատասխան ծրագրերը հերքած երկրներին միանալ համաձայնագրին, որը պետք է ստեղծի «ավելի կայուն եւ արդար միջազգային հարկային ճարտարապետություն»:
Նորամուծության նպատակն է վերջ տալ իրավիճակին, երբ խոշոր ՏՏ ընկերությունները, ինչպես Apple-ը, Google-ը, Amazon-ը կամ Facebook-ը վճարում են հարկ միայն իրենց գրանցման վայրում, սակայն ոչ այն երկրներում, որտեղ դրանք եկամուտ են ստանում: Դա հանգեցրել է նրան, որ բազմաթիվ ընկերություններ գրանցել են իրենց գլխամասային գրասենյակներն առավել ցածր հարկերով երկրներում:
Որոշ երկրներում կա դիմադրություն այդ հարկի սահմանման ուղղությամբ: Մասնավորապես, Իռլանդիան եւ Հունգարիան չեն ստորագրել հռչակագիրը: Իռլանդիայում նվազագույն հարկադրույքը կազմում է 12,5 տոկոս, ինչը գրավում է երկրում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների՝ Facebook-ի, Google-ի եւ Apple-ի եվրոպական մասնաճյուղերին: Ավելի ցածր է նվազագույն դրույքը Հունգարիայում եւ Բուլղարիայում: