Իտալիայի հետ չեմպիոն դարձած Լեոնարդո Բոնուչին պատասխանել է հայազգի ֆուտբոլիստի գրառմանը
СпортՀայաստանի ազգային հավաքականի ու Երևանի «Նոայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն արձագանքելով Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի՝ ինստագրամում գրառմանը, շնորհավորել է վերջինիս՝ ԵՎՐՈ-2020-ում հաղթանակի կապակցությամբ.
«Շնորհավորում եմ, եղբայր: Իրոք, ուրախ եմ քո և քո ընտանիքի համար: Լավագույն մաղթանքները Հայաստանից»,-գրել է Կարապետյանը:
Բոնուչին պատասխանել է.
«Շնորհակալ եմ, եղբայր»:
Հիշեցնենք, որ Բոնուչի-Կարապետյանը հակամարտությունը սկսվեց ԵՎՐՈ-2020-ի ընտրական՝ Հայաստան-Իտալիա երևանյան խաղի ընթացքում, երբ իտալացի պաշտպանը սադրեց մրցավարին, իսկ վերջինս սխալ որոշում կայացրեց՝ կարմիր քարտով հեռացնելով Կարապետյանին:
Աղբյուրը՝ Armsport.am