Պակիստանում ավտոբուսի պայթելու հետեւանքով զոհվել է 10 չինացի ինժեներ, վիրավորվել է 39 մարդ
Международные новостиՊակիստանի Վերին Կոխիստան շրջանում ավտոբուս է պայթել, ինչի պատճառով առվազն 10 մարդ զոհվել է, եւս 39-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է «Սինհուան»։
Reuters-ի տեղեկատվությամբ՝ Խազարա վարչական շրջանում ասել են, որ ավտոբուսը տեղափոխում էր չինացի ինժեներների Դասու քաղաք։
Այլ տեղեկատվություն չկա։ Չի տեղեկացվում նաեւ պայթյունի պատճառի մասին։
Ավելի վաղ Պակիստանում բախվել էին երկու գնացքներ, ինչի հետեւանքով զոհվել էր 36 մարդ։ Միջադեպը տեղի էր ունեցել երկաթուղային կայանների միջեւ Սինդ նահանգի Գոթքի քաղաքում։ Երկաթուղիների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մի գնացքը բախվել էր երկրորդին, որը մինչ այդ դուրս էր եկել ռելսերից։ Բախման հետեւանքով չորս վագոն դուրս էր եկել ռելսերից։