Ծուղրուղու մի կանչեք, դուք մեր դաշնակիցները չեք, մենք ենք ձեր դաշնակիցը. Ռուս պատգամավոր. տեսանյութ
TVԵս հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք եք ձեր դաշնակիցները: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին:
«Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»,-ասել է նա:
«Այնպես որ ծուղրուղու մի կանչեք, կարծում եք որ մենք այլ բան չունենք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»,-ասել է նա:
Պատգամավորն ասել է, որ Հայաստանում ռուսական բազան երկկողմ շահերից է բխում, սակայն ավելի շատ այն Հայաստանի շահերից է բխում:
Նշյալ հատվածը կարող եք լսել տեսանյութիւ 19:20 րոպեից: