Կուրացել է հուլիսի 5-ին ծեծի ենթարկված օպերատորը
Международные новостиՎրաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր Իլյա Թվալիաշվիլին վնասել է զույգ աչքերը` հուլիսի 5-ին Թբիլիսիում ծայրահեղական հոմոֆոբ խմբի կողմից ծեծի ենթարկվելուց հետո:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Տեղական հեռուստաընկերություններից մեկում հարցազրույցում Թվալիշավիլին ասել է, որ մեկ աչքը ամբողջովին կորցրել է տեսնելու ունակությունը, ինքը չգիտի` երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի:
Ըստ Իլյայի` ռեպորտաժը նկարահանելիս իր վրա հարձակվել են տարբեր ուղղություններից. հիշում է, որ գետնին գլորվեց, ոտքերով ու ձեռքերով սկսեցին հարվածել: Բազմաթիվ հարվածներ է ստացել նաև գլխին: Հարվածներից մեկի ժամանակ կորցրել է գիտակցությունը. ասում է` մինչև հիմա չի կարող հասկանալ` ինչպես կարելի է այդքան անխնա ծեծել բոլորովին անծանոթ մարդու, ով քեզ վատ բան չի արել:
Շարունակությունը՝ այստեղ