Մոսկվայում փակում են ռեստորաններն ու սրճարանները
Международные новостиՄոսկվայում սկսել են փակել ռեստորաններն ու սրճարանները: Արդեն հայտնի է, որ վերջին շաբաթների ընթացքում շուրջ 170 հաստատություն դադարեցրել է աշխատանքը: Այս մասին պատմել է գործարարների իրավունքների օմբուդսմեն, «Անդերսոն» սրճարանների ցանցի հիմնադիր Անաստասիա Տատուլովան:
Նրա կարծիքով, մայրաքաղաքի գործարարները, ամենայն հավանականությամբ, չեն հաղթահարի խիստ սահմանափակումների երկրորդ ալիքը COVID-19 համաճարակի պատճառով, քանի որ «արդեն իսկ սպառված բիզնեսի համար սա լիովին մահացու է»:
Միևնույն ժամանակ, Տատուլովան չի հավատում, որ իշխանությունները բյուջեից գումար կհատկացնեն գործարարներին՝ դժվարին ժամանակահատվածում օգնելու համար: Վերջին երեք շաբաթների ընթացքում արդեն փակվել է շուրջ 170 ռեստորաններ, և այդ թիվը շարունակում է աճել, ավելացրել է նա: