Քանդելու, փակելու, ավիրելու «գրոսմայստերներն» ու պարտության «առաջնորդները». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել: Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս զարմանք ու տարակուսանք չի առաջացնում. սա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործընթաց է: Երեք տարի շարունակ այս խումբը փակել է այն ամենը, ինչ քաղաքական ու անձնական առումով իրենց ձեռնտու չի եղել, եթե նույնիսկ երկրի համար առաջնային նշանակություն է ունեցել:
Այս իշխանությունները քանդել ու ավիրել են այն ամենը, ինչին ձեռք են տվել, այսինքն՝ ամեն ինչ՝ բանակից սկսած մինչև պետական կառավարման համակարգ ու անվտանգություն: Նրանք պարտության «առաջնորդներն» են, նրանց պատճառով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհ, բազմահազար հաշմանդամ դարձածներ, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է:
Մի խոսքով, երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով ու «ևս-ևս անելու» փորձերով, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու երկրի շահերի դիրքերից հանդես եկող համայնքապետներին ազատությունից զրկելով, զուգահեռ՝ սեփական թիմի համար բարեկեցիկ ապագա կերտելով ու եկամուտներն ավելացնելով, ասենք՝ պարգևավճարների ու պատգամավորական վճարների հնգապատիկ ավելացման միջոցով: Մնում է հասկանալ՝ առաջիկայում էլ ինչ բնակավայրեր կամ ձեռնարկություններ են հայտարարվելու «դժբախտ ու դժգույն»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում