Ինչո՞ւ են բերման ենթարկում «Հայաստան» դաշինքի անդամներին. պարզաբանում է իրավաբանը
ИнтервьюՀՀ կառավարության շենքի դիմաց հուլիսի 17-ին բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Բերման ենթարկվածները Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ են եղել:
Մամուլում լուրեր են տարածվում, որ բերման են ենթարկվում նաև «Հայաստան» դաշինքի անդամները:
Իրավաբան.net-ը կապ հաստատեց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի հետ: Նա նշեց, որ դաշինքի անդամներին ևս բերման են ենթարկել բողոքի ակցիայի շրջանակներում:
«Բոլորի հետ կապված արհեստավարժ իրավաբանները միջամտել են, իրավաբանական օգնություն են ցույց տվել: Որքանով տեղյակ եմ գրեթե բոլորն ազատ են արձակվել: Իրավիճակն աբսուրդ է իհարկե, իրավաբանություն չէ, քաղաքական անմարդկային արձագանք է»,-ասաց նա:
Իրավաբանը շեշտեց՝ որպես այդպիսին պատճառ չկա, ուղղակի բերման են ենթարկում, հիմք գոյություն չունի: