Մումբայիում զոհվել է 24 մարդ հորդառատ անձրեւների պատճառած ավերածությունների հետեւանքով
Международные новостиՄումբայիում հորդառատ անձրեւների պատճառով ավերածությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Եւս մի քանի մարդ է մնում փլատակների տակ: Քաղաքում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ, հաղորդում է ՆԴՏՎ-ն:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուժգին սողանք է տեղի ունեցել Չեմբուր շրջանում, փլուզվել են շենքեր նաեւ այլ շրջաններում: Միեւնույն ժամանակ 15 մարդ է փրկվել ավերակների տակից Բխարաթ Նագար եւ Չեմբուր շրջաններում, եւս երկու մարդ՝ Սուրյա Նագար շրջանում: Փրկարարական գործողությունները շարունակվում են աղետի շրջաններում:
Օդերեւութաբանների տեղեկություններով՝ Մումբայիում շաբաթ 20:00-ից մինչեւ կիրակի 02:00-ն գրանցվել է 156,94 տեղումներ: Հորդառատ անձրեւներն առաջացրել են ջրհեղեղ քաղաքի ցածրադիր գոտիներում: