Օլիմպիական VLOG. Վարսենիկ Մանուչարյան
СпортNEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
Վարսենիկ Մանուչարյան, լող, 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2003 թվականի հուլիսի 11-ին Երեւանում:
Անձնական մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։
Վարսենիկ Մանուչարյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր:
Վարսենիկ Մանուչարյանի առաջին լուրջ փորձը միջազգային մրցաշարում եղել է 2017 թվականին Հունգարիայում անցկացված Եվրոպական օլիմպիական փառատոնը, որտեղ բարելավել իր անձնական արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել: Անձնական արդյունքների բարելավում գրանցել է նաեւ 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում: 2018 թվականին մասնակցել է Հելսինկիում տեղի ունեցած պատանիների Եվրոպայի առաջնությանը, ապա նաեւ Չինաստանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությանը: Խոշոր մրցաշարերում հայ լողորդը դեռեւս մրցանակային տեղեր չի զբաղեցրել:
2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է:
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամն է՝ 17 տարեկան:
Տոկիո-2020-ի ուղեգիրը ստացել է սպիտակ քարտի միջոցով:
Վարսենիկ Մանուչարյանը Տոկիոյում 100 մետր ազատ ոճում մեկնարկի դուրս կգա հուլիսի 28-ին, Երեւանի ժամանակով 14:00-14:20-ը: