Մերկելը կոչ է արել ավելի վճռական պայքար մղել կլիմայի փոփոխության դեմ
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է շատ արագ իրականացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականություն: Այսպիսի տեսակետ Մերկելը հայտնել է՝ խոսելով աղետից տուժած Ռեյնլանդ-Պֆալցիայի Ադենաու քաղաք կատարած այցի ընթացքում:
«Եզրակացությունները չեն տարբերվում այն ամենից, ինչն արդեն հայտնի է: Պետք է շտապել, և մենք պետք է ավելի արագ շարժվենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,-ասել է նա:
Մերկելը նշել է, որ դեռ մեկ իրադարձությունից հնարավոր չէ եզրակացություններ անել, բայց Գերմանիայում նկատվող բոլոր գործոնների ամբողջությունը, և դրանց շրջանակը ցույց է տալիս, որ դա մասամբ պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ: Սա նշանակում է, որ երկրները պետք է ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերեն։