Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение


Երբ «պողպատե մանդատը» վերածվում է «թղթե շերեփի». «Փաստ»

Аналитика

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մեկ ամիս ժամանակ է անցել Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից, իսկ ապագայի նկատմամբ անորոշությունները պահպանվում են։ Ընդ որում, ոչ միայն փաշինյանական, այլև իսկական ապագան: Փաշինյանի իշխանության վերարտադրության իրողությունը նոր պատուհաս է դարձել մեր պետականության գլխին։ Ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն այս պահին խախտված են, որովհետև ադրբեջանական զինված ուժերը, ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք, ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև սկսել են ամրանալ իրենց գտնվելու վայրերում, դրա համար էլ սկսել են հենակետեր կառուցել ու ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Ու այսքանից հետո Բաքուն, երբ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են այս իրողության հետ ու ընդունակ չեն պաշտպանել պետության ինքնիշխանությունը, անցնում է նոր սադրանքների։ Դրա համար էլ Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքով անհանգիստ վիճակ է, իսկ կոնկրետ Երասխի հատվածում հակառակորդն ագրեսիվ գործողությունների է անցել՝ փորձելով իրավիճակը ռազմական բախումների հասցնել։ Մյուս կողմից էլ՝ այս լարվածության ֆոնին ոչ պակաս վտանգավոր կարող է լինել Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը կամ, եթե կուզեք, ներքին տեղաշարժը։ Ընտրություններից առաջ Փաշինյանը ժողովրդին խաղաղություն էր խոստանում, բայց հիմա ոչ միայն խաղաղություն չկա, այլև բացառված չէ նաև նոր պատերազմի հավանականությունը։ Հակառակորդը ոչ միայն չի բավարարվում այն զիջումներով, որոնք իրեն արվել են պատերազմի արդյունքում, այլև ամեն անգամ ավելին է ցանկանում ստանալ։ Այսպես հակառակորդի ախորժակը շարունակ աճում է։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է օգտվել իր «պատմական շանսից», քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ակտիվ գործողությունների դիմել, որովհետև կարող է հանկարծ իրավիճակ փոխվել ու իշխանափոխություն տեղի ունենալ, որի դեպքում Բաքուն ի վիճակի չի լինի իրեն պահել այնպիսի սանձարձակ ձևով, ինչպես հիմա է պահում։ Եվ այս կոնտեքստում հետաքրքիր է, որ Ադրբեջանը իրեն բավական «համեստ» էր պահում ընտրությունների ողջ ընթացքում, իսկ ահա ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ Փաշինյանն ընտրվել է, ոչ միայն այդ երկրով մեկ ցնծություն էր տիրում, այլև սկսվեցին սադրիչ գործողությունները, որոնք, փորձագետների համոզմամբ, Հայաստանից նոր զիջումներ ստանալու միջոց են:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները. նրանք նույնիսկ այս վիճակում ընդդիմադիրների նկատմամբ տոտալ ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով են զբաղված։ Արդեն տևական ժամանակ իշխանությունների ուշադրության կենտրոնում միայն Սյունիքում ընդդիմադիր կեցվածք ունեցող բազմաթիվ համայնքապետների վրա գործեր կարելն է։ Հիմա էլ տեղեկություններ կան, որ զուգահեռ գործեր են կարում մարզերում գործարարությամբ զբաղվող մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Իշխանություններն այլևս ընդունակ չեն հասարակությանը համախմբել պետության հզորության վերականգնման համազգային օրակարգի շուրջ, նրանց մոտ միայն ատելություն գեներացնելը, քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելն ու հասարակական բևեռացումն է լավ ստացվում։

 Թերևս Փաշինյանի համար հատուկ սիմվոլ դարձած մուրճը միայն ընդդիմադիրների համար է նախատեսված։ Իսկ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու գործում Փաշինյանը դառնում է գլխիկոր, զիջողական ու վախվորած։ Եվ երբ գործը հասնում է թշնամուն արժանի հակահարված հասցնելուն, ապա Փաշինյանի «պողպատե մանդատը» րոպեական վերածվում է «թղթե շերեփի»։ Իսկ այսպիսի պայմաններում ժամանակը, բնականաբար, աշխատում է ոչ ի օգուտ Հայաստանի։ Եվ քանի դեռ գործող իշխանությունները պաշտոնավարում են, ապա նրանք շարունակելու են սկուտեղի վրա հակառակորդին մատուցել Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրանց համար կյանքի ու մահու հարց է միայն սեփական աթոռը, որը պահելու համար ամեն մի քայլի ընդունակ են։ Չնայած, ընդհանրապես, անմտություն կլինի սեփական կապիտուլ յացիոն պարտությամբ հպարտացող իշխանություններից որևէ լուրջ ակնկալիք ունենալ։ Ուստի ընտրություններում իշխանությունների վերարտադրությունից շատ չանցած՝ նրանց հեռացման հարցն արդեն օրակարգային նշանակություն է ձեռք բերել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»