Իրավիճակը լարված է. ՌԴ
Международные новостиՍև ծովում իրավիճակը «արհեստականորեն լարվում է» արտատարածաշրջանային խաղացողների կողմից, Մոսկվան ուշադիր կհետևի Մոնտրյոյի կոնվենցիայի կատարմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:
«Կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, թե ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում ՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաժի սահմանափակման, ինչպես նաև Սև ծովում ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի սահմանային տոննաժի և Սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով”, — հայտարարել են ռուս դիվանագետները այդ փաստաթղթի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան Անկարայի հետ կանոնավոր երկխոսություն է վարում։ Մասնավորապես, հունիսի 30-ին Անթալիայում պայմանագրի կետերի պատշաճ կատարման հարցերը քննարկել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն։
Հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործարկել էր «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը, որը Բոսֆորին զուգահեռ կանցնի և կմիացնի Սև և Մարմարա ծովերը: Նախագծի իրականացումը մեկնարկել է վեց կամուրջներից մեկի հիմնարկեքով։
Շարունակությունը՝ այստեղ