Սոթքի հանքից դուրս է բերվել տեխնիկայի մի մասը, աշխատակիցներն այնտեղ չեն, հանքը չի աշխատում. մարզպետ
ОбществоԱյսօր կառավարության նիստից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, խոսելով այն մասին, թե ինչու է փակ Կութ գյուղի մուտքը, հայտարարեց, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ գյուղի հարակից տարածքում դեռ մայիսի 13-14-ից կա թշնամու որոշակի առաջխաղացում, դրանից ելնելով ու հաշվի առնելով նախորդ գիշեր տեղի ունեցած փոխհրաձգություն՝ նման որոշում է կայացվել:
Ինչ վերաբերում է Սոթքի հանքին, Սանոսյանն ասաց, որ աշխատակիցները դուրս են բերվել, դուրս է բերվել նաև տեխնիկայի որոշ մասը, հանքն այս պահին չի աշխատում:
Երբ անվտանգության խնդիր չլինի, հանքը կրկին կաշխատի: