Էրդողանը խոսեց
Международные новостиԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչեւ 2023թ. իր երկիրը հույս ունի սկսել գազի լիակատար արդյունահանումը Սեւ ծովում։ Նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի, Սաքարիա նահանգում սեւծովյան շելֆի գազի թեստային հորատանցքից գազի առաջին այրման արարողության ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հասցնենք մինչեւ 2023թ. սկսել սեւծովյան գազի հանքի առաջին փուլի մշակումը։ Մեր տեխնիկական հնարավորությունները հորատման ոլորտում թույլ են տվել մեզ ազատվել արտաքին կախվածությունից [նման աշխատանքներ կատարելիս]։ Սեւծովյան գազը նաեւ կնվազեցնի մեր կախվածությունը վառելիքի ներմուծումից»,- ասել է նա։ Հեռարձակողը ntv հեռուստաալիքն էր։
Գազի ջահը ուղիղ եթերում վառվեց «Ֆաթիհ» հորատանավի վրա, որը որոնողական աշխատանքներ եւ փորձնական հորատում էր կատարում շելֆում։ «Այսօր մենք փորձարկում ենք գազի հոսքը «Թյուրք Ալի 1» հորատանցքում։ Եվ առաջին անգամ մակերեսին վառում ենք գազ, որն արդյունահանել ենք հարյուրավոր մետրեր խորությունից»,- ասել է Էրդողանը։ Նա պարզաբանել է, որ մասնագետները տեխնիկապես լիովին պատրաստել են հորատանցքը հանքավայրից գազի թեստային ստացման համար։
Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարում Թուրքիան հորատել է հինգ հորատանցք Սեւ ծովում։ Արդյունահանման համակարգերին զուգահեռ՝ իշխանությունները կառուցում են նաեւ ցամաքային ենթակառուցվածք գազի տեղափոխման եւ պահելու համար։
Շարունակությունը՝ այստեղ