Ջո Բայդենի կինը կվիրահատվի
Международные новостиՆախորդ շաբաթվա վերջին Հավայան կղզիներ կատարած աշխատանքային ուղևորության ընթացքում ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վնասել է ոտքը և բժշկական օգնություն կստանա: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավարի կնոջ մամուլի քարտուղար Մայքլ Լարոսան:
«Անցած հանգստյան օրերին, Հավայան կղզիներում տեղի ունեցած երկու պաշտոնական միջոցառումներից առաջ, առաջին տիկինը վնասել է ոտքը: Այսօր, Վալտեր Ռիդ բժշկական կենտրոնում, նա փոքրիկ վիրահատության կենթարկվի»,-ասել է մամուլի քարտուղարը: