Երբեմն նրանք գոռում էին. Մերկելի ու Պուտինի զգացմունքային հեռախոսազրույցների մասին
Международные новостиՊատմաբան Ռալֆ Բոլմանը հրապարակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կենսագրությունը, որտեղ խոսել է նրա անձնական կյանքի և քաղաքական կարիերայի մասին, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին:
Բոլմանը գրել է, որ Մերկելի և Պուտինի միջև բանակցությունները 2014 թվականից հետո, երբ Ղրիմը մտավ Ռուսաստանի Դաշնության կազմ, մենամարտերի բնույթ էին կրում՝ երբեմն բավականին զգացմունքային: Այս մասին պատմաբանին պատմել են այն պաշտոնյաները, ովքեր լսել են առաջնորդների խոսակցությունները:
«Նուրբ իրավիճակներում նա (Պուտինը) դառնում է «շատ զգացմունքային, կրքոտ, նույնիսկ զայրացած»: Անհասկանալի էր՝ դա իրական հուզական պոռթկո՞ւմ էր, թե՞ պարզ հաշվարկ: Նա պատասխանում էր ավելի կարճ, քան նա՝ ավելի սառը, բայց գոնե նույնքան պարզ իր էությամբ»,-պատմաբանի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝հավելելով՝ այդ երկուսը բացահայտ շփվում էին միմյանց հետ ... ուրիշ խոսքերով, երբեմն նույնիսկ գոռում էին: