Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Международные новостиԲաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հայտարարությունների հետ, «ՌԻԱ Նովոստիի» փախանցմամբ՝ հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ -ն:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում ներկայացված անձի վարքագիծը ոչ էթիկական է, չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն, և այդ հարաբերությունները վնասելուն ուղղված անպատասխանատու և սադրիչ հայտարարություններն անընդունելի են։
«Միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել հակառակ կողմ»,- ասված է հաղորդագրության մեջ: