Պարադոքս. Փաշինյանի նշանակումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
actualnews.org-ը «Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնին վերադառնալը անվանել է պարադոքս» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ նշանակելու մասին: Չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը սպասելի էր, քաղաքագետները դա անվանում են մեծ սխալ: Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը համաձայն է փորձագետների հետ: Նրա խոսքով, հիմա Հայաստանի ղեկավարությունից պետք է միջազգային ասպարեզում հակասական ու անհասկանալի քաղաքականություն ակնկալել: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անորոշ կլինեն: Ավելին, Կոտենոկը շեշտել է, որ Փաշինյանի նշանակման հետ կապված իրավիճակը իրեն շատ տարօրինակ է թվում:
Այդ մարդը մեղավոր է վերջին պատերազմում պարտության համար, մինչդեռ մարդիկ կրկին ապավինում են այդ գործչին, որը ցուցադրում է, մեղմ ասած, լիակատար անհասկացողություն: Ռազմական լրագրողի խոսքով, Հայաստանում առկա է պահանջ պայքարել կոռուպցիոն սխեմաների դեմ, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտել են երկրի զարգացմանը և բնակչությանը հասցրել դեպրեսիայի: Այնուամենայնիվ, Փաշինյանի նշանակումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Առջևում միայն փակուղի է, որը պետությանը տանում է պարտության: Ավելին, տարածաշրջանում ստեղծվել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, որը տանում է դեպի ապակայունացում: Ըստ Կոտենոկի, սա հայկական իրականության ամենատարօրինակ պարադոքսն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում