Սոչիում նախազգուշացրել են փոթորկի մասին
Международные новостиՄինչեւ օգոստոսի 12-ը Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ՝ քամու ուժգնացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Գետերում կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում մինչեւ կրիտիկական մակարդակ, ինչպես նաեւ՝ ցանցերի իջեցում լեռնային շրջաններում: «Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթները Սոչիի տարածքում կպահպանվեն օգոստոսի 10-ին, 11-ին եւ 12-ինմ: Տեղ-տեղ կլինեն հորդառատ անձրեւներ, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում՝ մինչեւ 20-24 մ/վ արագությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանգստավայրի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրի մոտ հանգստից, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաները չթողնել ծառերի տակ, գետերի մոտ եւ գովազդային վահանակների տակ: