Լիլին ծիծաղելի է համարել այն խոսակցությունները, որ ինքը «տուն է քանդել»: Լիլիի խոսքով՝ եթե նման բան լիներ, ապխ ամուսնու երեխաները նման ձեւով չէին շփվի իր հետ, չնայած դրան՝ լինում են դեպքեր, երբ Լիլին զգում է, որ երեխաներն նեղսրտում են իր կերպարի պատճառով, երբեմն նույնիսկ խնդրում են, որ նա այս կամ տեսանյութն այլ ձեւով հրապարակի: Լիլին վստահեցնում է, որ ինքը չի վիրավորվում, քանի որ երեխաները դա անում են շատ նրբանկատ ձեւով:
«Հաստատ ինչ-որ խոսակցություններ լինում են, հաստատ երեխաներին ինչ-որ բաներ ասում են, դրանում ավելի քան վստահ եմ: Միգուցե ինչ-որ տեղ նրանց ասում են բաներ, որոնցից նեղվում են…Միշտ զրուզում են նրանց հետ, պատմում եմ, թե ինչ դժվար օրեր եմ ունեցել: Նրանց խորհուրդ եմ տալիս միշտ անել այն, ինչ իրենք են ցանկանում, բայց մայրիկի եւ հայրիկի խորհուրդները լսելով»:
Ավելին՝ այստեղ