Արշակ Կորյանը տեղափոխվեց «Օրենբուրգ»
СпортՀայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը կարիերան կշարունակի ռուսական «Օրենբուրգում»։ Մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Օրենբուրգը» հանդես է գալիս Ֆուտբոլի ազգային լիգայում (առաջին դիվիզիոն), որի անցած մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում, սակայն արտոնագրման գործընթացը չհաղթահարելու հետեւանքով չտեղափոխվեց ռուսական Պրեմիեր լիգա։
Արշակ Կորյանն անցած տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում: