Հայ ֆուտբոլիստուհին վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» և դարձել պոկերի հեղինակ (ֆոտո)
СпортՖուտբոլի կանանց Անգլիայի Մ-18 հավաքականի նախկին խաղացող Մարիա Էդվարդսը վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 18-ամյա հայ ֆուտբոլիստուհին մանչեսթերցիների Մ-21 թիմի կազմում մասնակցել է «Հաուելի» հետ ընկերական խաղին (4:1) ու դարձել 4 գոլի հեղինակ:
Նախորդ մրցաշրջանում Մարիա Էդվարդսը վարձավճարով հանդես էր գալիս Անգլիայի Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բլեքբերնում»: Նա նաև ճանաչվել էր անգլիական ակումբի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող: