«Թալիբան» շարժման գրոհայինները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորությամբ
Международные новости«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիսային, արևմտյան և հարավային շրջանների զգալի մասը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ վերջին առաջխաղացումը գրանցվել է հարավային ուղղությամբ, ինչի արդյունքում թալիբները մոտեցել են մայրաքաղաք Քաբուլին:
Լոգար նահանգի պատգամավորներից մեկը հայտնել է, որ գրոհայիններին հաջողվել է գրավել նահանգի ողջ տարածքն ու կալանքի տակ առնել տեղի պաշտոնյաներին:
Թալիբները գրոհել են նաև երկրի հյուսիսում գտնվող Մազարի-Շարիֆ քաղաքը, որի արվարձաններում դաժան մարտեր են սկսվել:
Մինչ այդ նրանք վերահսկողություն էին սահմանել Հերաթում և Կանդագարում, որոնք երկրի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներն են: Ներկա պահին թալիբները վերահսկում են 34 նահանգից 19-ը:
Հիշեցնենք, որ թալիբների գրոհներն ու առաջխաղացումն ակտիվացավ, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի, Պակիստանի հետ սահմանային շրջաններում: