Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Международные новостиԹուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Be-200 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:
Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմի 7 անդամների ճակատագիրը դեռ հայտնի չէ:
Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է ութ անձ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ինքնաթիռում եղել է ռուս 5 զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ: