«Ժիլինան» պարտվեց, Բիչախչյանը հեռացվեց
СпортՍլովակիայի առաջնության չորրորդ տուրում «Ժիլինան» Լիպտովսկի Միկուլաշում հյուրընկալվեց «Տատրանին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի եւ «Ժիլինայի» 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին, երբ հյուրերը հաղթում էին 1։0 հաշվով։ 67-րդ եւ 75-րդ րոպեին երկու գոլ խփեց «Տատրանի» սլովակ կիսապաշտպան Ռիխարդ Բարտոշը։
Վահան Բիչախչյանը դեղին քարտ ստացավ 81-րդ րոպեին, իսկ ավելացված 8-րդ րոպեին երկրորդ դեղինի համար հեռացվեց։
«Ժիլինան» 9 միավորով երրորդն է, «Տատրանը» առաջին հաղթանակը տարավ եւ նախավերջինն է։