Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բացասական տեղաշարժեր Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերության գների ինդեքսը (այսուհետ` «տարվա հաշվետու կիսամյակում») կազմել է երկնիշ թիվ` տարեկան կտրվածքով ուղիղ 10%: Այս գործոնը նպաստել է արդյունաբերության ծավալի զգալի աճի ընթացիկ գներով` գրեթե 16%-ով: Բայց, համեմատելի գներով, արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է «համեստ» 2,1%-ով: Ո՞ր ոլորտներն են ապահովել այս, չնայած աննշան, բայց աճը:

«Լեռնահանքարդյունաբերություն եւ բաց հանքերի մշակում» ոլորտի արտադրանքի ֆիզիկական ծավալը հաշվետու կիսամյակում աճել է 7,2%-ով: Դրա շնորհիվ ընդհանուր ցուցանիշին այս ոլորտի մասնակցությունը կազմել է 1,5%՝ «պլյուս» նշանով: Նշենք, որ այս ոլորտի արտադրության ծավալի գրեթե 98%-ն ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանումը:

Պղնձի հանքաքարի արդյունահանումը խթանվում է պատրաստի պղնձի համաշխարհային գների աճով: Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի միջին գինն այս օրերին գերազանցել է մեկ տոննայի համար 9,5 հազար դոլարի մակարդակը եւ նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան մեկուկես անգամ: Համապատասխանաբար, թանկացել է նաեւ պղնձի արտադրության հումքը` հանքաքարը եւ դրա խտանյութը: Տեղական բնապահպաններն, իհարկե, բողոքում են մետաղական հանքաքարի արդյունահանման դեմ: Նրանց կարծիքով, անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին: Դե, իսկ ոլորտի ձեռնարկություններն ավելացնում են արդյունահանումը եւ դրա արտահանումը:

Հիշեցնենք, որ անցած տարի արտահանվել էր ավելի քան կես միլիոն տոննա (գրեթե 510 000 տոննա) «պղնձի հանքաքար եւ խտանյութ»՝ միջին մաքսային գնով՝ մեկ տոննան 1186 դոլար: Մինչդեռ, պղնձի համաշխարհային գինը նշված տարում կազմել է 6215 դոլար: Այս երկու գների համադրությունը հստակ ցույց է տալիս, թե որքան է մեր երկիրը կորցնում ոչ թե պատրաստի արտադրանքը, այլ դրա խտանյութը արտահանելով:

Երկրում չէ որ կար Ալավերդու պղնձաձուլարանը, որի գործունեությունը կասեցրեցին (եւ միեւնույն ժամանակ ընկերությանը տուգանեցին)՝ հենց բնության պահպանության մասին օրենքի խախտումների համար: Գործարանի հետ կապված խնդիրը բավական մշուշոտ է է, եւ դրա գործունեությունը վերսկսելու հեռանկարներ չեն նշմարվում:

Մինչդեռ, խոշորագույն ոլորտի` մշակող արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալը հաշվետու կիսամյակում նվազել է 1,1%-ով: Հետեւաբար, նրա մասնակցությունը, ընդհանուր տեմպում, հավասար էր 0,7%-ի, «մինուս» նշանով: Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում հաշվետու կիսամյակում տեղի են ունեցել բացասական տեղաշարժեր: Արդյունահանող ոլորտի տեսակարար կշիռն աճել է 8,6 տոկոսային կետով: Համեմատաբար փոքր «մինուսով» (1,0 տոկոսային կետով) նշվել են բնական մենաշնորհների ոլորտները՝ էներգետիկան, բնական գազի մատակարարումը եւ այլն:

Շոշափելիորեն՝ 7,6 տոկոսային կետով (64.5%-ից մինչեւ 56,9%) նվազել է մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը: Դրան «նպաստել է» երկու գործոն. Նախ՝ արդյունահանող ոլորտի արտադրության ֆիզիկական ծավալի աճի բարձր տեմպերը: Երկրորդ՝ մշակող արդյունաբերության արտադրանքի վերը նշված անկումը:

Վերջինս կապված էր ծխախոտի արտադրության լուրջ կրճատման հետ`տարեկան գրեթե 19%-ով: Կրճատվել է ինչպես ծխախոտի արտահանումը (92 մլն տուփով կամ 17%-ով), այնպես էլ ազգային շուկայում հայրենական արտադրանքի ռեսուրսները (40 մլն տուփով կամ գրեթե 38%-ով):

Կրճատվել է նաեւ հիմնական մետաղների (գրեթե 18%-ով) եւ ոսկերչական զարդերի (ավելի քան 55%-ով) արտադրության ֆիզիկական ծավալը: Այս երկու ոլորտները, ծխախոտի արտադրանքի հետ միասին, կանխորոշել են մշակող արդյունաբերության «ճակատագիրը»: Նույնիսկ մշակող արդյունաբերության ամենագլխավոր ոլորտի` սննդամթերքի արտադրության արտադրության ֆիզիկական ծավալի աճը (3,3%-ով), չի փոխել ընդհանուր դինամիկայի միտումը:

Հավելենք, որ հենց հիմնական մետաղների արտադրության ոլորտում փլուզում է նկատվել թանկարժեք մետաղների գծով (57%-ով անկում): Արդյունքում նշված ոլորտում թանկարժեք մետաղների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում նվազել է զգալիորեն` գրեթե 25 տոկոսային կետով` հասնելով 27%-ի:

Բոլորին է հայտնի, որ Հայաստանի երբեմնի ամենահզոր ճյուղից՝ թեթեւ արդյունաբերությունից մնացել է միայն գունատ ստվերը: Տեքստիլ ապրանքների մասնաբաժինը մշակող արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալում հաշվետու կիսամյակում կազմել է ընդամենը 0,1%, իսկ հագուստինը` 3,1%: Ի դեպ, վիճակագրական հաշվետվություններում կոշիկներն այլեւս չեն նշվում: Ըստ ամենայնի, արտադրության չափազանց փոքր ծավալի պատճառով:

Հայրենական թեթեւ արդյունաբերության ծանր խնդիրները սկսվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն ժամանակ կորան արտաքին շուկաները, հիմնականում՝ Ռուսաստանում: Մերձավոր եւ հեռավոր արտասահմանից համեմատաբար էժան ապրանքների տեղատարափ ներմուծմամբ ազգային շուկայում առաջատար դիրքերը նույնպես կորան:

Նկատենք, որ հումքի «ոչ հեղինակավոր» արտահանումը չի սահմանափակվում միայն մետաղների խտանյութերով: Զգալիորեն փոքր ծավալներով, բայց, այնուամենայնիվ, նաեւ այլ հումք է արտահանվում: Այսպես, մեր նախաձեռնող «գործարարները» վաղուց են հարթել չմշակված կաշիների, հիմնականում խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) կաշվի արտահանումը: Նույնիսկ անցյալ տարի՝ համավարակի ամենաթեժ ժամանակ, արտահանվել է գրեթե 51 000 ԽԵԱ կաշի, որից ավելի քան 39 000 -ը՝ Թուրքիա:

Բայց թեթեւ արդյունաբերության մեջ կան որոշ հուսադրող նորություններ: Այսպես, ընդլայնվել է տեղական տրիկոտաժի արտադրությունը, որը որոշ չափով ավելի թանկ է ներմուծվող արտադրանքից, բայց բարձր է որակով: Վերջին գործոնը թույլ է տալիս այդ ապրանքներին հաջողությամբ մրցակցել ներկրվող նմանատիպ ապրանքների հետ: Սա առայժմ առանձին հաջողություն է՝ հագուստի եւ կոշիկի շուկայում շարունակում է գերակշռել ներմուծումը:

Բնականաբար, հայրենական արդյունաբերության խնդիրները չեն սահմանափակվում վերը թվարկվածներով: Մի բան հստակ է՝ երկրի տնտեսության այս ամենակարեւոր ոլորտում իրավիճակը պահանջում է իշխանությունների անհապաղ գործողություններ: Արդյունաբերության բոլոր հիմնական խնդիրները պետք է արտացոլվեն կառավարության նոր ծրագրում, որը կներկայացվի Ազգային ժողով՝ կոնկրետ նպատակներով ու խնդիրներով:

Սմբատ Գրիգորյան

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай