Առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում
ОбществоՀայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում` հատկապես նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:
Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:
Հիշեցնենք`
- փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
- COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
- կրե՛ք դիմակ,
- պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
- պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
- հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։