Աֆղանստանի՝ երկրից փախած նախագահի եղբայրը միացել է թալիբներին
ОбществоԱֆղանստանի փախած նախագահ Աշրաֆ Գանիի եղբայրը՝ Հաշմաթ Գանի Ահմադզայը, միացել է «Թալիբան» շարժմանը: Այս մասին, «ТАСС»-ի փոխանցմամբ, ասված է Աֆղանստանի Իսլամական էմիրության Twitter-ի էջում շաբաթ օրը տեղադրված հաղորդագրության մեջ:
«Հաշմաթ Գանին՝ նախկին նախագահ Աշրաֆ Գանիի եղբայրը, «Թալիբան»-ի դաշնակից «Հաքանի» ցանցի առաջնորդ Հալիլուրահման Հաքանիի եղբորորդու աջակցությամբ միացել է Աֆղանստանի իսլամական էմիրությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Գրառման հետ միասին լուսանկար է հրապարակվել, որին Հաշմաթ Գանին սեղմում է թալիբների ներկայացուցիչների ձեռքերը: