Վոլգոգրադից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
ОбществоՎոլգոգրադից Մոսկվա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով աղբյուրին:
Հաղորդվում է, որ օդանավը պետք է վայրէջք կատարի մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում:
Ռուսական որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ խոսքը Sukhoj Superjet 100 օդանավի մասին է, որը տագնապի ազդանշան է տվել Տամբովի մարզով անցնելիս և կտրուկ իջեցրել է բարձրությունը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում կարող էր ապահերմետիկացում տեղի ունենալ: