«Թալիբան»-ի դեմ դիմադրության ղեկավարությունը սկսել է բանակցություններ թալիբների հետ
ОбществоԱհմադ Մասուդը, ով ստանձնել է «Թալիբան»-ի դեմ դիմադրության ղեկավարությունն ահաբեկչական այդ խմբավորման հսկողության տակ աֆղանական Փանջշերի նահանգում, սկսել է բանակցություններ թալիբների հետ։ Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը։
Ըստ հաղորդման՝ Ահմադ Մասուդը բանակցում է ներառական կառավարություն ստեղծելու համար, սակայն մինչև այժմ որևէ դրական տեղաշարժ այս ուղղությամբ չի արձանագրվել։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ կեղծ են լուրերն այն մասին, թե Մասուդը հավատարմության երդում է տվել «Թալիբան»-ին:
Նշենք, որ այս վերջին լուրի կեղծ լինելը հաստատել են նաև «Թալիբան»-ից: Նրանք հայտարարել են միայն, որ ներառական կառավարություն ստեղծելու հետ կապված բանակցությունները շարունակվում են։