Հետախուզվողը ներկայացել է բաժին
ОбществоՈստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 19-ին Բազումի բաժին է ներկայացել 28-ամյա Արտյոմ Փ.-ն, որը հունիսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: