Թուրքիան երբեք չի ճանաչել և մտադիր չէ ճանաչել Ղրիմի բռնակցումը. Չավուշօղլու
ОбществоԹուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությունը, երբեք չի ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Այս մասին, Anadolu-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Կիևում ընթացող «Ղրիմյան հարթակի» ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:
«Մենք մշտապես կրկնում ենք, որ երբեք չեն ճանաչել և մտադիր չենք ճանաչելու Ղրիմի բռնակցումը։ Սակայն այդ մասին խոսելը բավարար չէ։ Մենք համերաշխ ենք մեր այն բարեկամ և դաշնակից մյուս երկրների հետ, ովքեր աջակցում են Ուկրաինայի և Ղրիմի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաև հույս է հայտնել, որ «Ղրիմյան հարթակը» կարող է կարևոր դերակատարություն ունենալ ղրիմյան թաթարների իրավունքների պաշտպանության և Ուկրաինայի սահմանների ամբողջականության պահպանման գործում։