Սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել․ Փաշինյան
ОбществоՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ողջ բանակցային ժառանգությունը չհրապարակելը: ՀՀ վարչապետը Ազգային ժողովի բարձր ամբիոնից ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարությանը համարում է պատերազմի հետևանքների պատասխանատու և մեղավոր:
«Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ի արված հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը փակուղային վիճակում հայտնվելու մասին:
Ավելին՝ այստեղ