Որոտան համայնքի ղեկավարն ազատ է արձակվել
ОбществоՈրոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Վարդանյանը:
«Երեկ չէ առաջին օրը Սուրեն Օհանջանյանը ազատ է արձակվել, այլ մանրամասներ նրա գործի հետ կապված չեմ կարող ասել, քանի որ այլևս չեմ հանդիսանում նրա փաստաբանը»,- նշեց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։
Որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։