Ընդդիմությունը հանգիստ ու հանդուրժողական չի պահի իրեն. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
news.ru-ն գրում է, որ հայկական խորհրդարանական ընդդիմությունը, ուշքի գալով ընտրությունների արդյունքի սկզբնական ցնցումից, փորձում է ինքնահաստատվել: Այսպիսով, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող կատաղի լեզվակռիվները, որոնք երբեմն վերածվում են ձեռնամարտերի, պայքարի նոր փուլի հետևանք են: Ընդդիմությունը ձգտում է փոխհատուցել սեփական փոքր քանակությունը ցուցադրական ակտիվությամբ:
Մյուս կողմից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է թույլ չտալ, որ ընդդիմությունը դուրս գա իր նպատակային շրջանակներից: Ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը պաշտպանության և անվտանգության ոլորտում ամենակարևոր որոշումների կայացման նախաշեմին է, այն է՝ Ադրբեջանի հետ սահմանազատումը և Նախիջևանի տրանսպորտային միջանցքի բացումը: Նա չի կարող անվերջ հետաձգել այդ հարցերի լուծումը, Իլհամ Ալիևը պահանջում է կառուցողական մոտեցում, որին աջակցում է նաև Ռուսաստանը:
Հետևաբար, շուտով Երևանում հաշտության կուրսի քննադատության «հնարավորությունների պատուհան» կբացվի ընդդիմության համար: Իսկ խորհրդարանում տեղի ունեցող ծեծկռտուքները երկու կողմի համար էլ մի կողմից ուժերի փորձարկումներ են, իսկ մյուս կողմից էլ ներքաղաքական նոր մարտերի նախաշեմին իրենց դրոշների ներքո համակիրների մոբիլիզացիայի սկիզբ: Նիկոլ Փաշինյանը պարտվել է պատերազմում, բայց հաղթել է ընտրություններում: Այս փաստը առանցքային է ներկա իրավիճակը հասկանալու համար:
Չնայած ընտրողների աջակցությանը, նրա դիրքորոշումը բոլորովին էլ անսասան չէ: Հայկական էլիտաները պառակտված են, ուժային կառույցները դժգոհ են այն դերից, որոնք նրանք ստիպված են կատարել, Փաշինյանը նրանց համար խորթ է, սկսնակ: Իսկ շատերի կարծիքով էլ նա դեռ չի ստացել իր հասանելիքը պատերազմում պարտության համար: Ըստ այդմ, ընդդիմությունը (թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական) հանգիստ ու հանդուրժողական չի պահի իրեն: Հունիսի 20 -ի ընտրություններում հենց Փաշինյանի հաղթանակն է հիմք հանդիսանում հետագա ցնցումների համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում