Քար կոշիկի մեջ. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
infoteka24.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կրկնել է պետության բոլոր նախկին առաջնորդների մանտրան. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ կրկնել է տարածաշրջանային խաղաղության մասին Անկարայի կարծրատիպային ուղերձը, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և «միակողմանի մեղադրանքներից» հրաժարում: Հայոց ցեղասպանության մարդասպանների և ժխտողների լեզվից թարգմանած՝ դա նշանակում է, որ Թուրքիան նախապայմաններ է դրել, այն է՝ արցախահայության իրավունքների պաշտպանությունից և Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարից հրաժարվելը:
Կա դասական փակուղի, երբ կողմերը խոսում են տարածաշրջանում խաղաղության մասին, սակայն այդ հայտարարությունների մեջ դնում են միմյանց բացառող իմաստներ և պայմաններ: Ակնհայտ է, որ բոլոր խոշոր տարածաշրջանային խաղացողները (Թուրքիա, Ռուսաստան, Իրան) և շահագրգիռ համաշխարհային տերությունները (ԱՄՆ և Ֆրանսիա) ցանկանում են, որ «Հայկական հարցը» վերջնականապես կարգավորվի և արխիվացվի: Իհարկե, ցավալի է 2 միլիոն հայերի համար, ովքեր կորցրել են իրենց կյանքը, ունեցվածքը և հայրենիքը, բայց դա տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ, ուստի ցանկալի է, որ ամեն ինչ սահմանափակվի Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակներ դնելով կամ ծառ տնկելով, իսկ ժամանակակից Հայաստանը դադարի Ցեղասպանության մասին աղմուկ բարձրացնել և ակնարկել Արևմտյան Հայաստանի կարգավիճակի անորոշության մասին:
Նման կերպ մտածում են աշխարհի բոլոր ուժային կենտրոններում, որովհետև երբ աշխարհաքաղաքական շահերն ու գլոբալ տրանսպորտային ուղիներն են քարտեզի վրա, ոչ ոքի չի հետաքրքրում պատմական արդարության հասնելու փորձող փոքր ազգի ողբերգությունը: Համաձայնե՞լ առաջարկվող պայմաններին, թե՞ շարունակել իռացիոնալ պայքարը. դա ընտրություն է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև յուրաքանչյուր հայի համար: Կա՛մ ընտրել աշխարհի հզորների կոշկի մեջ քար լինելը՝ պահպանելով դահիճներին՝ մարդասպաններ, իսկ ճշմարտությունը ժխտող նրանց ժառանգներին հանցագործներ անվանելու ազատությունը, կամ էլ...: Ի՞նչ ես ընտրում դու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում