Պղինձը թանկանում է
ЭкономикаՊղինձը թանկանում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,58 տոկոսով՝ կազմելով մեկ ֆունտի դիմաց մինչև 4,3225 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 0,44%-ով՝ կազմելով մինչև 9376,5 դոլար, ալյումինի գինը՝ 0,19%-ով՝ կազմելով մինչև 2695 դոլար, ցինկի գինը նվազել է 0,08%-ով՝ կազմելով մեկ տոննայի դիմաց մինչև 2979 դոլար։
Շուկայում նկատվում է դրական դինամիկա, որը շարունակվում է արդեն երկրորդ օրն անընդմեջ։