Սերգեյ Լավրովը բացահայտել է, թե ինչից է վախենում
Международные новостиՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, հայտնել է, որ վախենում է բարձրությունից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատասխանելով հարցին, թե երբ է վերջին անգամ վախեցել, ասել է. «Երեկ»: «Ես Եկատերինբուրգում էի, և հասարակության, գործարարների հետ հանդիպումը մեղ հյուրընկալողները կազմակերպել էին Ռուսական պղնձային ընկերության շենքում, որը կառուցվել է բրիտանացի ճարտարապետի կողմից: Այն ճարտարապետության առումով լավագույններից մեկն է, բարձրահարկ և… ես վախենում եմ բարձրությունից, իսկ ինձ բարձրացրին քսան որերորդ հարկ, այն էլ վերելակով, որն ապակյա պատ ուներ՝ դեպի փողոց նայող: Ահա դրանից ես իսկապես վախենում եմ, ինձ տհաճ է»,- ասել է նախարարը:
«Անկեղծ եմ ասում, դե այդպես, համենայն դեպս, ուրիշ ոչ մեկ ինձ դեռևս չի վախեցրել», - հավելել է Լավրովը: