Ալիևը ավարտին է հասցրել Ադրբեջան-Շուշի 101-կիլոմետրանոց «Հաղթանակի ճանապարհի» շինարարությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Международные новостиԱդրբեջան-Շուշի ճանապարհի շինարարությունն ավարտվում է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ալիևն այդ ճանապարհ անվանել է «Հաղթանակի ճանապարհ»։
«Ճանապարհի կառուցումն իրականացվում է նախագահի հրամանագրով հաստատված տարածքների վերակառուցման և վերականգնման նախագծի շրջանակներում: 2-3 գոտի ունեցող ճանապարհի երկարությունը 101 կմ է: 92 կմ հատվածի վրա արդեն կա ասֆալտբետոնե ծածկ: Կառուցվել են կամուրջներ և գետնանցումներ», - ասվում է հաղորդագրության մեջ: