Կրակոցներ Երևանում. Հայտնաբերվել է տղամարդու դի
ОбществоԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 12 փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի դիմաց տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 45-ամյա Սամվել Վարդանյանի դին՝ հրազենային 2 վնասվածքով: Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալ՝ 26-ամյա Աշոտ Մկրտչյանը իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Շարունակությունը՝ այստեղ