Ավստրալիայում երիտասարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով
Международные новостиԱվստրալացի տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել Նոր Հարավային Ուելս նահանգում: Ինչպես հաղորդում է ABC News-ի ավստրալական ծառայությունը՝ հղում նելով շտապ օգնության բժիշկներին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան:
Աղբյուրի տվյալներով՝ մոտ 30 տարեկան տղամարդը հարձակման է ենթարկվել Քոֆս Հարբոր քաղաքի Շելլի-բիչ լողափում, որը գտնվում է Սիդնեյից 500 կմ հեռավորությամբ: Նշվում է, որ շնաձուկը կծոտել է նրա ձեռքերն ու տարբեր վնասվածքներ հասցրել՝ կտրվածքների տեսքով:
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկներին չի հաջողվել փրկել նրան. տղամարդը մահացել է, նախքան հիվանդանոց հասցնելը:
Նշվում է, որ նախորդ անգամ շնաձկան հարձակման հետևանքով մահվան դեպք է գրանցվել այս տարվա մայիսին, երբ գիշատիչը 50-ամյա տղամարդու վրա էր հարձակվել: 2001 թվականից սկսած մայրցամաքում գրանցվել է մարդկանց վրա շնաձկան հարձակման 16 դեպք: