ՆԱՍԱ-ի ինքնագնաց ուղղաթիռը 13-րդ հաջող թռիչքն է իրականացրել Մարսում
Международные новостиՄարսում առաքելություն իրականացնող Ingenuity ինքնագնաց ուղղաթիռը, որը Կարմիր մոլորակ է հասել Perseverance մարսագնացի հետ, իրականացրել է իր 13-րդ հաջող թռիչքը: Այս մասին հատնում է ՆԱՍԱ-ն:
Ինչպես նշվում է Օդագնացության և տիեզերական հետազոտության ամերիկյան ազգային վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ, ուղղաթիռը թռել է 3,3 մետր/վայրկյան արագությամբ՝ լուսանկարելով Ջեզերո խառնարանի Հարավային Սեյթայի շրջանը:
Օդային ուսումնասիրությունն արվում է Perseverance մարսագնացի երթուղին ծրագրելու նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող լուրերի համաձայն՝ առաջին անգամ, իր առաքելության շրջանակներում, Perseverance մարսագնացին հաջողվել է ստանալ գրունտի նմուշներ: