Թշնամին 3 կողմից հասել է Գորիս. Զաքար Խոջաբաղյան
ИнтервьюԱռուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնությունը հրավիրել էր մամուլի ասուլիս անդրադառնալով Առուշանյանի և Սյունիքի համայքնապետերի ձերբակալմանը։
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի ԺՊ-ն ասում էր, որ մի քանի համայնքապետեր, ձեր գլխի հալը կտեսնեք և այլն և դրան հաջորդեցին Սյունեցի համայքնապետերի ձերբակալությունները, որը հիմք է տալիս կարծելու, որ այս ամենը ունի քաղաքական կոնտեքստ։ Ստացվում է, որ մարդուն ինչ-որ դաշինքին անդամակցելու և քարոզչություն անելու համար մեղադրում են, բայց վարչապետի քարոզչությունը նորմալ է ընկալվում»,- Ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։
Նա նշեց, որ ինքը ևս Գորիսից է և թշնամին 3 կողմից հասել է Գորիս։ Փաստն է, որ կա սահմանագիծ Գորիսում, և ստեղծված պայմաններում համայնքապետերի, քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը, խաթարելով բարդ վիճակում գտնվող մարզի, համայնքների կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում։
«Վերջիվերջո, համայնքապետերն են պատասխանատու դրա համար, և համայնքապետերը ընտրովի մարմին են, ոչ թե նշանակովի։ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատված տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշանյանին։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում է համայնքապետին», - ասաց Խոջաբաղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։