Չինաստանում Գերմանիայի դեսպանը պաշտոնը ստանձնելուց օրեր անց մահացել է
Международные новостиՉինաստանում Գերմանիայի դեսպան Յան Հեքերը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր դաշնային կանցլերի արտաքին քաղաքականության գծով խորհրդականի պաշտոնը, դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելուց ընդամենը օրեր անց մահացել է: Այս մասին երկուշաբթի, սեպտեմբերի 6-ին, Բեռլինում հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, գրում է dw.com-ը:
«Խորը տխրությամբ և ցնցմամբ տեղեկացանք ՉԺՀ-ում ԳԴՀ դեսպանի անսպասելի մահվան մասին», - շեշտել է Գերմանիայի ԱԳՆ-ն: նրա մահվան հանգամանքները դեռ լիովին պարզ չեն:
54-ամյա Հեքերն այս պաշտոնում նշանակվել էր օգոստոսին: