ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ստեղծվել է հայկական դրամի խորհրդանշանը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օր, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Բրազիլիա` Անկախության օր Պորտուգալիայից, Մոզամբիկ` Հաղթանակի օր, Պակիստան` Օդուժի օր, Ուկրաինա՝ Ռազմական հետախուզության օր, Հայաստան՝ Ինժեներական զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
439 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևը:
1887 – ծնվել է խորհրդահայ կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:
1902 – ծնվել է կինոդերասան Մուրադ Կոստանյանը:
1925– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը։
1950 – ծնվել է վիրաբույժ-ուրոլոգ Բորիս Դանիել յանը:
1955 –ծնվել է արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանը։
1957 – ծնվել է հայազգի ռուսաստանցի դիվանագետ Լևան Ջաղարյանը:
1992- ավարտվել է Հայաստանի բանակի ինժեներական զորքերի կազմավորումը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ:
1995– ստեղծվել է հայկական դրամի խորհրդանշանը։
2005-Մայր աթոռ Ս. Էջմիածնում իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Մեծ եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:
2007-Բակո Սահակյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պարտականությունները Ազգային ժողովի հատուկ նիստում:
2009-Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2011-Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը:
2012-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Բակո Սահակյանը երկրորդ անգամ է ստանձնել ԼՂՀ նախագահի պաշտոնը:
2020-Պարետի նոր որոշմամբ մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները. սկսել են գործել գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները։
ԱՇԽԱՐՀ
1191 -Արսուֆի ճակատամարտում Ռիչարդ 1-ինի խաչակիրների զորքը հաղթել է Սալադդինի մահմեդական զորքին: 1776 – Նյու Յորքի նավահանգստում ամերիկյան «Կրիա» սուզանավի օգնությամբ բրիտանական «Արծիվ» ֆլագման նավի վրա տեղադրել է ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ. սա հանդիսանում է սուզանավի առաջին հարձակումը աշխարհում: 1
783– վախճանվել է շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:
1812- Մոսկվայի մոտ տեղի է ունեցել մեկ օր տևած ճակատամարտերից ամենաարյունալին՝ Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով:
1822– Բրազիլիան անկախացել է Պորտուգալիայից։
1829 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեն:
1890– ծնվել է ռուս նշանավոր գրող օդաչու և ճանապարհորդ Ալեքսանդր Կուպրինը։
1909– ծնվել է ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե գլոբուսի քառակի դափնեկիր Էլիա Կազանը։
1911- ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվել է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:
1936 –Թասմանական կենդանաբանական այգում սատկել է վերջին պարկավոր գայլը:
1940-Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջել Հարավային Դոբրուջան:
1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:
1956 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և բնախույզ Օտտո Շմիդտը:
2011– Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմը, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում